Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Որն է առաջին նախագահի բացառիկությունը

Որն է առաջին նախագահի բացառիկությունը
25.02.2020 | 16:33

Երկու նախկին նախագահներ նույն օրը դատարանում նստած են մեղադրյալի աթոռին։ Այսօր և Ռոբերտ Քոչարյանի, և Սերժ Սարգսյանի դատավարությունն է ընթանում։ Որքան էլ սա ոմանց համար հաճելի լինի, միևնույն է, պատկերը շատ տխուր իրականության մասին է հուշում։ Անկախ հանգամանքից, թե նախկին նախագահներից ով ինչքան մեղքեր ունի, այսօրվա իրողությունների պայմաններում Արցախի երկու հերոսներին մեղադրյալի աթոռին տեսնելը հաստատ հաճելի չէ։

Ի դեպ, դատավարության եկած Սերժ Սարգսյանն իր աջակիցներին շնորհակալություն հայտնելուց հետո հայտարարեց, որ ինչպես միշտ, հիմա էլ է ասում, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Այս հայտարարությունը ոչ մի կապ չունի դատավարության հետ, ուրեմն ինչու՞ Սարգսյանը նպատակահարմար համարեց դատական գործընթացից առաջ նման բան ասել։ Ինչի՞ մասին էր ակնարկում նա։

Արդարադատության առջև բոլորն են հավասար, բայց ակնհայտ անարժանահավատ փաստարկներով երկու նախագահներին դատարան տանելը երկրի ճիշտ զարգացման մասին չի հուշում։
Ի դեպ, ինչ հետաքրքիր է չէ՞, երկրորդ և երրորդ նախագահները դատարանում են, իսկ առաջին նախագահի վրա ոչ մի քրեական գործ՝ նույնիսկ կես միլիոն դրամի յուրացման «ահասարսուռ» փաստ չի գտնվել։ Թե 90-ականներին՝ առաջին նախագահի իշխանավարման օրոք, բոլորս արքայության մեջ ենք ապրել։ Կարո՞ղ է պատահել։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5317

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ